Հաշվի առնելով հայկական տիրույթում ստեղծված ոչ հայանպաստ իրավիճակը՝ որ ծագել է ՀՀ գործող իշխանիկների ապազգային քաղաքականության արդյունքում, տեսնելով որ
մեր ազգի տղամարդիկ, մեր հայրերը, եղբայրները, որդիներն ու ամուսինները, որ
ժամանակին զենքով պաշտպանել, կյանքի գնով ազատագրել են պատմական
հայրենիքի մի որոշ տարածք, իսկ հիմա, գործող կառավարության վարած ազգակործան խուճուճ քաղաքականության դեմն առնել չեն կարողանում, նյարդային համակարգը թույլ չի տալիս, մենք՝ մի խումբ արժանավոր հայուհիներ, մայրեր և քույրեր, որոշեցինք հիմնադրել հայ մայրերի
ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ խորհուրդը, և մեր շարքերը դարձնել լայնածավալ, որտեղ տեղ ունեն աշխարհի անծայրածիր սփյուռքի հայուհիները, նաև մեր հարգարժան խիզախ տղամարդիկ։
ՈւԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ