Այդ է երաշխավորը Հայոց պետականության մշտնջենականության
Ազգային անտանգությանը ծառայող են համարվում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովող, այն պահպանող և պաշտպանող բոլոր անձինք, սկսած սահմանապահ զինվորից, մինչև յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի և պետական պաշտոնյա, այդ թվում նաև մանկավարժները, դերասանները, բանաստեղծները, հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները ևայլն։
Ցանկացած հայ և ՀՀ քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքը հանդիսանում է ՀՀ անվտանգության պահապան զինվոր։
ՀՀ օրենքը գրված է պետության բարգավաճման ու Հայ ազգի երջանիկ ներկայի և ապագայում մշտական արժանապատիվ ներկայության համար։
ՀՀ օրենքի առաջ բոլորը հավասար են։
Կեցցե ՀԱՅԱՍՏԱՆԸ և բազմաչարչար ՀԱՅ ԱԶԳԸ,
ով եկել է դարերի խորքից և քայլում է հավերժության ճանապարհով։
ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՈՒ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ՝ ՈՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԲԵՔ ՉՇԵՂՎԻ ԱՅԴ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՈՒՂՈՒՑ։