ՕՐՐԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Խաղաղություն – Սեր – Միություն – Բոլոր ԱԶԳԵՐԻՆ հավասար իրավունք։

Խաղաղությունը մի արժեք է, որը ոչ թե խնդրում են՝այլ պարտադրում վճռականությամբ։ Սերն ու միասնությունը ազգային հարաբերությունների հիմքում պետք է դրվեն, որպես եղբայրության և փոխհարգանքի գրավական։ Ազգերի հավասար իրավունքների ճանաչումը մեր նոր միության հիմնական նպատակն է՝ ազգերի միջև «տուն–ընտանիք» ձևավորելու սկզբունքով։ Մեր ազգային շահերը պետք է ներդաշնակեցվեն գերիշխան տերությունների շահերի հետ՝ առաջնորդվելով հավասարակշռված և ռազմավարական քաղաքականությամբ։ Հայ ժողովուրդը, ունենալով ավելին քան 10,000 տարվա պատմություն, հանդիսանում է մարդկության բուն Օրրանի ժառանգորդ։ Սակայն, չունենալով հաստատուն ազգային գաղափարախոսություն, հաճախ հայտնվում է ժամանակավոր շահերի համընկնումով միացած ազգերի ճնշման տակ։ Մենք պարտավոր ենք ունենալ մի համակարգ, որը կծառայի ոչ միայն մեր ազգային շահերին, այլ նաև՝ համընդհանուր մարդկությանը։ Արցախյան հակամարտության համատեքստում մենք հաճախ սխալ մեկնաբանությամբ ներկայացվում ենք որպես ագրեսոր։ Մինչդեռ, մեր ժողովուրդը սուրբ առաքելություն ունի՝ խթանել արդարությունը, պահպանել ժառանգությունը և լինել ուղեցույց մնացած ազգերի համար, ինչպես գրված է Սուրբ Գրքում։

ՏԵՐ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ, ԹՈՂ ԼԻՆԻ ԿԱՄՔԸ ՔՈ
ԴՈՒ ՀԻՄՆԻՐ ՕՐՐԱՆ ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ և ՕԾԻՐ ՄԵԶ
ՍՈՒՐԲ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
ԽՈՆԱՐՀ ԵՆՔ ՄԵՆՔ ՔՈ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ԱՌԱՋՆՈՐԴԻՐ ԸՆԴՄԻՇՏ ՄԻՆՉ ՄԱՀ ՈՒ ԳԵՐԵԶՄԱՆ
ՀՌՉԱԿԱԳԻՐ

1. Ազգերի հավասար իրավունք – Անկախ ազգի բնակչության թվաքանակից կամ տարածքային հզորությունից՝ յուրաքանչյուր ազգ պետք է ունենա մեկ ձայնի իրավունք միջազգային հարթակներում։

2. Միջազգային ֆինանսական համակարգի արդարեցում – Նոր միջազգային արժույթի հիման վրա, ֆինանսավորումը պետք է իրականացվի ըստ ազգի բնակչության թվաքանակի՝ ազգերին ազատագրելով դոլլարի տնտեսական գաղութացումից։

3. Միջազգային լեզվի հիմնադրում – Ազգերի համատեղ որոշմամբ պետք է ընդունվի խորիմաստ, ճկուն և բազմակողմանի զարգացած լեզու՝ որպես միջազգային շփման գործիք՝ զերծ լինելով ներթափանցող և քայքայիչ լեզուներից։

4.Գլոբալ Տնտեսական ազատ գոտիների ստեղծում – Տարածաշրջանային համագործակցությունն ուժեղացնելու և տեղական տնտեսությունները խթանելու նպատակով։ 5. Սոցիալ–դեմոկրատ հայացքներ – Հանրային և մասնավոր սեկտորների առողջ մրցակցություն՝ ուղղված հասարակական բարիքի ապահովմանը։ 6. Արդար հարկային քաղաքականություն – Կառուցել համակարգ, որը կխթանի տնտեսական գործունեությունը՝ միաժամանակ ապահովելով համախմբված բյուջետային աղբյուրներ։ 7. Համամարդկային ջերմություն և հարգանք. Դիմացինի նկատմամբ եղբայրական ըմբռնումը մեր բարոյական ուղենիշն է։ 8. Խաղաղության հաստատում ազգային գաղափարախոսության հիման վրա – Ճիշտ գործադրմամբ և ազգային սկզբունքների հիման վրա հնարավոր է հինգ տարվա ընթացքում կայուն խաղաղություն հաստատել , ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում՝ միաժամանակ լուծելով պատմական հայկական հարցը

Սա կոչ է՝ միավորվելու, ուսումնասիրելու և տարածելու մեր ազգային գաղափարախոսությունը՝ հանուն հայապահպանության, արդարության և համամարդկային խաղաղության։ Օրրանական միությունը՝ որպես նոր դարաշրջանի լույս։

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website