Հայկական պետությունը հայ մարդու տունն է և այն պետք է լինի տաք ու ապահով յուրաքանչյուր հայի համար։ Արևի ջերմությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին։
Հայը իր հայրենիքում չպետք է օտարված լինի երբեք։ Այն պետք է դրսում ապրող հայի համար դառնա ինչպես հայրական տուն, ուր գալիս է երեխան յուրաքանչյուր ձախողումից հետո, ուղղակի հանգստանալու, ծնողի ծնկներին խոնարհվելու, գուցէ և լացելու, նեղվելու համար, իսկ հաջողության հասնելիս՝ վաստակը հայրական տուն բերելով և իր երջանկությամբ կիսվելով։ Ահա թե ինչպիսի պետություն պետք է դառնա մեր Հայրենիքը։