Մարզում կա 100-ից պակաս բնակիչ ունեցող կամ դատարկված 12 գյուղ. Վայք համայնքում՝ Կապույտ, Նոր Ազնաբերդ, Հորադիս, Ախտա, Ուղեձոր, Արենի համայնքում՝ Գնիշիկ, Մոզրով, Ամաղու, Եղեգիս համայնքում՝ Սևաժայռ, Արատես, Գետիկվանք, Կալասար։
Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանի խոսքով՝ իրենց մտահոգություններից մեկը խմելու ջրի խնդիրն է։ Աշխատանքներ արել են, բայց համայնքի սահմանափակ ֆինանսով պայմանավորված՝ խնդիրն ամբողջությամբ լուծված չէ։ Համայնքում գազիֆիկացված են Զառիթափ, Արին, Ազատեկ գյուղերը։ Այն գյուղերում, որտեղ չկա դպրոց կամ մանկապարտեզ, համայնքի տրամադրած տրանսպորտային միջոցով երեխաները գնում են հարևան գյուղեր։ 15 բնակավայր միավորող համայնքում շտապօգնության մեքենա կա միայն Վայքում։