որը կարող է լինել խիստ վտանգավոր մեր երկրի համար՝ խարխլելով պետականության լինելիության հիմքերը, առաջարկում ենք ստեղծել Համահայկական Արտաբյուջետային Հիմնադրամ, մաքուր, թափացնիկ և ազնիվ հաշվապահությամբ, որի միակ ծառայությունը կլինի ՀՀ հայկականության պահպանումը՝ հային հայրենատեր դարձնելը, աշխարհասփյուռ հայությանը Հայաստանում անվճար և բավարար կենցաղային պայմաններով ու տներով ապահովելը, սկսած ՀՀ և Արցախի Հանրապետության բնակարանի կարիք ունեցող հայազգի ընտանիքներից մինչև Արտերկրում ապրող և Հայրենիքում բնակվելու ցանկություն արտահայտած ոչ բավարար հնարավորությունների տեր մեր հայրենակիցներով։
Մենք դրա մեջ տեսնում ենք հայրենափրկություն։
Ինչու՞ ենք առաջարկում սկսել Ուղեձոր գյուղից։
Այն տեղակայված է Ստեփանակերտ - Երևան մայրուղու, Վայոց Ձորի մարզի, Ջերմուկ տանող ճանապարահանգույցից մի քիչ հարավ հատվածի արևմտյան կողմի ձորում։ Ուղեձորից արևմուտք, 119 կմ հեռավորության վրա, գտնում է ԱՐԱՐԱՏԸ։
Այդ հատվածը շատ կարևոր է հայաբնակ լինելու համար։
Մենք նախատեսել ենք 520 ընտանիքի համար բնակավայր, 1000 աղոթատեղիյով Եկեղեցով, Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու նախագծած՝ Բաքվի հայկական Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս եկեղեցու կրկնօրինակը, որպես մոխիրներից հառնած կենդանի հուշարձան՝ հայկականության հավերժության վկա։
Համայնքը ունենալու է ժամանակակից աշխարհի բոլոր կոմունիկացիաները։ Վերևում դիտեք մանրամասն։
Տեր կանգնենք մեր Հայրենիքին՝ միասին պահելով նրա պետականության իրավունքը։
«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական
ուժի մեջ է» - Եղիշե Չարենց