ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Բոլոր այն հայերին, ում մտահոգում է հայրենիքի ճակատագիրը, ովքեր իսկապես ցանկություն ունեն դառնալ կենդանի սյուն՝ Հայոց փլվող օճորքը կանգուն պահելու համար, միավորվենք

ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ

Հայոց մայրերի խորհուրդ
Հաշվի առնելով հայկական տիրույթում ստեղծված ոչ հայանպաստ իրավիճակը՝ որ ծագել է ՀՀ գործող իշխանիկների ապազգային քաղաքականության արդյունքում, տեսնելով որ մեր ազգի տղամարդիկ, մեր հայրերը, եղբայրները, որդիներն ու ամուսինները, որ ժամանակին զենքով պաշտպանել, կյանքի գնով ազատագրել են պատմական հայրենիքի մի որոշ տարածք, իսկ հիմա, գործող կառավարության վարած ազգակործան խուճուճ քաղաքականության դեմը առնել չեն կարողանում, նյարդային համակարգը թույլ չի տալիս, մենք՝ մի խումբ արժանավոր հայուհիներ, մայրեր և քույրեր, որոշեցինք հիմնադրել հայ մայրերի ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ խորհուրդը, և մեր շարքերը դարձնել լայնածավալ, որտեղ տեղ ունեն աշխարհի անծայրածիր սփյուռքի հայուհիները, նաև մեր հարգարժան խիզախ տղամարդիկ։

ՈւԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հին ձեռագրերի ու փաստաթղթերի
պահպանման և ուսումնասիրման կենտրոն
Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարի Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում կոչվել է Կուլտուր - պատմական ինստիտուտ։
Մատենադարանը հանդիսանում է Հայ Ազգային Հարստություն, 1997 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում և համարվում է «ազգային հիշողության պահպանման ու զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼ

Մենք ՀՀ լինելիության ու հետագայում ճիշտ և արագ զարգանալու՝ արտաքին աշխարհից կախյալ վիճակից ինքնիշխան, իսկ հետո, և գերհզոր երկիր դառնալու համար, նախընտրելի ենք համարում պետական կառավարման Շվեցարական մոդելի տեսակը։
  • ԿԿՎ
    Կենտրոնական կադրային վարչություն
    Կազմակերպում է համահայկական բազմաշերտ քննաշրջաններ, ՀՀ-ու գործող բոլոր պաշտոնական ուղղությունների համար պաշտոնյաների թեկնածուների գրառման և դրանք ԿԸՀ փոխանցելու համար։ Քննություններին կարող են մասնակցել յուրաքանչյուր հայ և ՀՀ քաղաքացի, անկախ բնակության վայրից և ազգային պատկանելությունից։
  • ԿԸՀ
    Կենտրոնական ընտրական հանձնաժողով
    ԿԿՎ հետ միասին նստում են նույն շենքում, ՀՀ կառավարական ապարատի բոլոր ծառայողական բնագավառների համար առանձնացված բաժիններով՝ առանձին զույգ կաբինետներում, մեկ ընդհանուր քարտուղարով։ ԿԿՎ քննաշրջաններով անցած լավագույն թեկնածուների ցուցակներից ամենալավերի թեկնածվությունը դնում են քվեարկման։
  • ՀԳԽ
    Համահայկական Գերագույն Խորհուրդ
    Երկրի Գերագույն Ղեկավար Մարմին՝ Նախագահի գլխավորությամբ և մշտական անդամներով, որոնցից յուրաքանչյուրը մեկ հզոր պետական այր է, իրեն ենթակա առանձին սրուկտուրայով։
    Ունի իննը մշտական անդամ և իրավասում է անվավեր ճանաչել ՀՀ նախագահի բոլոր այն որոշումները, որոնք կանխավ չեն քննարկվել ՀԳԽ նիստում։
Հոգևոր Խորհուրդ
Հոգեւոր խորհրդի դերն ու նշանակությունը ՀՀ պետականաշինության, ազգային մտածելակերպի կազակերպման, օտարածին հոգևոր աղանդավորական ծառայությունների գործունեության կանխարգելման մեջ։
  • ԳԱՐԵԳԻՆ Բ
    Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • ՑԵՂԱԿՐՈՆ
    Ազգանվեր հայեր
  • ՄԱՀՄԵԴԱԿԱՆ
    Համշենահայեր և այլն
  • ՀԱԿՈԲԻԿՅԱՆ
    Ասորական ուղղափառ եկեղեցի
  • ԵԶԴԻԱԿԱՆ
    Հայաստանի եզդիներ
  • ՄՈԼՈԿԱՆՆԵՐ
    Ռուսական հին հավատքի Քրիտոնեաներ
  • ՀԱՅԱՏԱՆՅԱՑ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
    Հայ բողոքականներ
  • ՀԵԹԱՆՈՍՆԵՐ
    Հայկական նախաքրիստոնեական կրոն

Անվտանգության Խորհուրդ

Ուսումնասիրել Անվտանգության խորհրդի դերը Հայաստանի ազգային անվտանգության և քաղաքացիների պաշտպանության գործում
  • ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
    ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏ
    (388 - 451)
    5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թվականների հայ ազատագրական շարժման առաջնորդ։ Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի հրամանատարն էր։
  • ԳԱՐԵԳԻՆ ՆԺԵՀ
    ՊՆ ՆԱԽԱՐԱՐ
    ՀՀ Զինված ուժերի անմիջական ղեկավար, Հայոց Ազգային բանակի կազմակերպող և վերահսկող։ ՀՀ պետական սահմանների ամրակուռ լինելու գլխավոր պատասխանատու։ Հոր բանակ - հզոր հայրենիք առաջաբանի իրականացման երաշխավոր։
  • ՀԱՄԱԶԱՍՊ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
    ՀՀ ռազմական տնտեսության պետ
    Ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների արտադրության, գնումների, պահպանության, շահագործման կազմակերպիչ։
  • ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ
    ՊԵՏ
    Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:
  • ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ
    ՀՀ ՆԳ ՆԱԽԱՐԱՐ
    Գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը համակարգող նախարարը Հայաստանի կառավարության անդամ է։ Նախարարությունը հաշվետու է ՀՀ Սպարապետին, քանի որ այն հանիսանում է երկրի անվտանգության ապահովման բնագավառ, և կատարում է նրա կողմից իր վրա դրված առաջադրանքները։
  • ՀՀ ԱԱԾ
    ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ
    Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը.

Արտաքին աշխարհի հետ կապի Խորհուրդ

Այս խորհրի գործունեության բնագավառը Հայաստանի Հանրապետության և աարտաքին աշխարյի միջև փոխշահավետ կապի ամրապանումն է հավասարը հավասարին սկզբունով
  • ՏԻԳՐԱՆ ՄԵԾ
    ՀՀ արտգործնախարար
    Ծառայությունը․ Ակտիվ մասնակություն ապահովել աշխարհի տնտեսաքաղաքական համակարգում ՀՀ դիրքի ամրապնդման ծառայության մեջ։ Որպես տվյալ խորհրդի նախագահ՝ դեսպանատների, ինչպես հայկական, նույնպես և ՀՀ-ու գործող արտասահմանյան,և սփյուռքի նախարարության միջև սերտ կապ հաստատելով՝ վերահսկել նրանց հայանպաստ գործունեությանը։
  • Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
    Սփյուռքի նախարար
    Ծառայությունը․ Հայ Համայնքների խորհրդի նախագահ համահայկական տիրույթում և Սփյուռքի նախարար ՀՀ-ում։ Սփյուռքում հայապահպանության կազմակերպում, ինչպես նաև ընտանեկան բիզնեսի ընթացիկ աշխատանքների կազմակերպման մեջ մասնակություն՝ ներդրումների և պատրաստի արտադրանքի արտահանման մասով։
  • Դարեհ ԱՌԱՋԻՆ
    ՀՀ-ում գործող դեսպանների խորհրի նախագահ
    Ծառայությունը․ իր խորհրդի կազմով կազմակերպել տնտեսաքաղաքական բարեդրացիական հարաբերություններ իրենց ներկայացրած երկրների և Հայաստանի միջև, մասնակություն երաշխավորելով հայանպաստ և պետականամետ ծրագրերի ֆինանսական ներրումներին, այդ թվում նաև ընտանեկան բիզնեսի ոլորտում, ինչպես նաև պատրաստի ազգային արժեք ներկայանող արտադրանքի իրացման համար։
  • Աշոտ ԵՐԿԱԹ
    Հայ դեսպանների խորհրդի նախագահ
    Ծառայությունը․ Տեղեկացված լինել աշխարհի երկրներում գործող ՀՀ դեսպանատների գործունեությանը մանրակրկիտ և կամկերպել նրանց գործունեությունը Համայն Հայության և Հայաստանի համար խիտ նպաստավոր ձևով, այդ թվում նաև հայրենադարձության կազմակերպման, հայության շահերը արտերկրում պաշտպանելու, ՀՀ երկքաղաքացիություն ապահովելու և այլն։

Սոցիալական ապահովության Խորհուրդ

ՀՀ-ում Երջանիկ և սոցիալապես բավարար կյանքի ապահովության խորհուրդ, որը զբավում է ազգի բարգավաճման, բնակարանային և հացի խնդրի լուծմամբ, "Առողջ մարմնի մեջ առոջ հոգի" սկզբունքով։
  • ԱՐԱՄԱԶԴ
    Խորհրդի ղեկավար
    Սոցապնախարար
  • Մեսրոպ ՄԱՇՏՈՑ
    Կրթության և գիտության նախարար
  • Անանիա ՇԻՐԱԿԱՑԻ
    ՀՀ Առողջապահության նախարար
  • Ռուբեն ՄԽԻԹԱՐՅԱՆ
    ՀՀ Մշակույթի նախարար
  • Հենրիխ ՄԽԻԹԱՐՅԱՆ
    ՀՀ սպորտի նախարար
  • ՏԻՐ
    Տեղեկատվության նախարար

Արտադրողների Խորհուրդ

Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ ՀՀ արդյունաբերության, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների ղեկավարների խորհուրդ
  • ՄԻՀՐ
    ՀՀ Էկոնոմիկայի նախարար
  • Արգիշտի I
    ՀՀ արդյունաբերության նախարար
  • Տրդատ III
    Գյուղատնտեսության նախարար
  • Աշոտ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
    Բնապաահպանության նախարար

Արդարադատության Խորհուրդ

Արդարադատության նախարարի գլխավորությամբ իրավական դաշտի վերահսկողության խորհուրդ, որի գլխավոր ծառայությունը պետք է լինի "Օրենքի առաջ բոլորը հավասար են" սկզբունքի իրականացումը։ Հայաստանում չկա տեր և ծառա։ Այն սիրո և հարգանքի երկիր է։ Հայի տունն է, որտեղ չեն կարող լինել առանձնահատուկ իրավունքի տեր կամ միայն պարտավորությունների տակ ծնկած մարդիք։
  • Մենուա ԱՐԱՐՏՈՒՆԻ
    Արդարադատության նախարար
  • Արտավազդ II
    Սահմանադրական դատարանի նախագահ
  • Լևոն I ՌՈՒԲԻՆՅԱՆ
    ՀՀ գլխավոր դատախազ
  • Արսեն ԱՐԾՐՈՒՆԻ
    ՀՀ դատապաշտպանների խորհրդի նախագահ

ՀՀ կառավարական խորհուրդ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ սոցապնախարարի, էկոնոմիկայի և կապի նախարարների խորհուրդ
  • Արտաշես ԱՇԽԱՐՀԱԿԱԼ
    ՀՀ վարչապետ
    ՀՀ կառավարական խորհրդի նախագահ
  • ՄԻՀՐ
    ՀՀ Էկոնոմիկայի նախարար
    ՀՀ արտադրողների Խորհրդի նախագահ
  • Լևոն II ՄԵԾԱԳՈՐԾ
    ՀՀ կապի նախարար
  • ԱՐԱՄԱԶԴ
    ՀՀ Սոցապնախարար
    Սոցիալական ապահովության Խորհրդի նախագահ

ՄԻԱՍԻՆ

Մենք՝ ՀՀ և աշխարհում գործող հայկական ազգային հեղինակավոր կազակերպությունները
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website